Ռուսաստանի դեմ պատժամիջոցների սահմանումը սեփական ոտքին կրակելու նման բան կլինի, այսօր հայտարարել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին։
«Եթե այսօր Ռուսաստանի որևէ ներկայացուցիչ հայտարարի, որ արևը ծագում է արևելքում, մենք դրա՞ն էլ պետք է հակաճառենք», - լրագրողների հետ զրույցում հայտարարել է վրացական խորհրդարանի նախագահը։
«Այն, որ [Ռուսաստանի դեմ] պատժամիջոցների սահմանումը սեփական ոտքին արձակած կրակոց կլինի, գիտեն բոլորը՝ թե Վրաստանի քաղաքացիները և թե մեր օտարերկրյա գործընկերները», -ասել է Պապուաշվիլին։