Սպիտակ տունը հեգնանքով է արձագանքել 2024 թվականի նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինի առաջադրման լուրին՝ նկատել տալով, որ սպասվելիք արդյունքն արդեն հայտնի է:
«Պուտինն առաջադրվե՞լ է, երևի կատաղի ընտրապայքար կլինի, չէ՞»,- ասել է Սպիտակ տան ռազմավարական հաղորդակցությունների հարցով համակարգող Ջոն Քիրբին:
Air Force One ինքնաթիռում [ԱՄՆ նախագահի ծառայողական ինքնաթիռը. - խմբ.] լրագրողների հետ զրույցում նա հրաժարվել է ավելի մանրամասն մեկնաբանություններից և նշել, թե այս պահին ասելիք չունի:
Ռուսական և արտասահմանյան մամուլը նշում են, որ Պուտինի հաղթանակը 2024 թվականի նախագահական ընտրություններում գրեթե երաշխավորված է, քանի որ նա լուրջ մրցակից չի ունենա։