Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին հրավիրել է Հայաստան, տեղեկացնում է վարչապետի գրասենյակը՝ նշելով, որ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Տոկաևի հետ։
Ըստ կառավարության՝ Ղազախստանի նախագահն ընդունել է Հայաստանի վարչապետի հրավերը:
Հայկական կողմի փոխանցմամբ, կողմերը քննարկել են Հայաստան-Ղազախստան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր, ընդգծել երկու երկրների միջև հարաբերությունները զարգացնելու փոխադարձ հետաքրքրությունը, տնտեսական և այլ ոլորտներում համագործակցության ներուժն իրացնելու անհրաժեշտությունը:
Ղազախստանի նախագահականի փոխանցմամբ, Տոկաևն ընդգծել է երկկողմ հարաբերությունների առաջանցիկ զարգացումը, որոնց ամրապնդմանը, նրա խոսքով, նպաստում է ակտիվ քաղաքական երկխոսությունը։
Ղազախստանի նախագահը դրական է գնահատել Ակտաու-Երևան-Ակտուա չվերթների մեկնարկը՝ ընդգծելով, որ դրանց շնորհիվ զգալիորեն ակտիվացել են գործնական շփումներն ու տուրիստական ուղևորությունները։
Զրուցակիցները քննարկել են կապերի զարգացման հեռանկարներն այդ թվում՝ տրանսպորտի, լոգիստիկայի և առևտրի ոլորտներում։
Հրավերի մասին Ղազախստանի նախագահի գրասենյակը չի նշում։