Մատչելիության հղումներ

Կոլյա Միքայելյանը նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ


Կոլյա Միքայելյանը, կառավարության այսօրվա որոշմամբ, նշանակվեց Վայոց Ձորի մարզպետ։

Նա մինչև մարզպետ նշանակվելը եղել է Ազգային անվտանգության ծառայության Վայոց Ձորի մարզային վարչության պետը։

«Շարունակելու եմ կյանքի կոչել կառավարության բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը», - ասաց Միքայելյանը։

Կառավարության մեկ այլ որոշմամբ, Արարատ Գրիգորյանին ազատվեց Վայոց Ձորի մարզպետի պաշտոնից, որը զբաղեցնում էր 2019-ի հոկտեմբերի 31-ից։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ Գրիգորյանն այս պահին գործող մարզպետներից ամենաերկար պաշտոնավարած մարզպետն էր։ Գործադիրի ղեկավարը շնորհակալություն հայտնեց նրան` կատարած աշխատանքի համար։

XS
SM
MD
LG