Բաքուն որպես Երևանի հետ խաղաղության գործընթացի հիմնական նախաձեռնող շահագրգռված է տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ, այս մասին Մոսկվայում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը՝ պնդելով, որ խաղաղության պայմանագրի շուրջ համաձայնության համար «պայմանները ստեղծված են»։
Բայրամովը նաև հայտարարել է, որ Բաքուն հանդես է գալիս Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման շուրջ բանակցությունների ակտիվացման օգտին, ինչը համարվում է կարգավորման ուղղություններից մեկը։