Մատչելիության հղումներ

Լավրովը Բայրամովի հետ քննարկել է Բաքվի և Երևանի հարաբերությունները


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Այսօր Մոսկվայում երկկողմ հանդիպում են ունեցել Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը և Ջեյհուն Բայրամովը։

Ըստ Ռուսաստանի արտգործնախարարության՝ կողմերը քննարկել են նաև Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը վերաբերող հարցեր։

«Տարածաշրջանային հարցերի քննարկման համատեքստում հաստատվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի հիման վրա Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերի ավելացման անհրաժեշտությունը»,- ասվում է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի արտգործնախարարն ընդգծել է Բաքվի և Մոսկվայի միջև սերտ համագործակցությունը և նշել, որ ակնկալում է երկկողմ ապրանքաշրջանառության աճ։

Բայրամովը շեշտել է՝ «Բաքուն և Մոսկվան բարձր մակարդակով սերտ համագործակցություն և քաղաքական երկխոսություն են հաստատել»։

Ադրբեջանի դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Բաքուն ու Մոսկվան «մեծ նշանակություն են տալիս հումանիտար բնույթի և տարածաշրջանային անվտանգության հարցերին» և հավելել, որ Ռուսաստանի մայրաքաղաքում բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել Բաքվի և Երևանի հարաբերությունների հետկոնֆլիկտային կարգավորումը և տարածաշրջանային «3+3» ձևաչափը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG