Մատչելիության հղումներ

Բրյուսելում կայացել է Բլինքեն-Ֆիդան հանդիպում


ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքեն և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդան, արխիվ

Մի քանի ժամ առաջ Բրյուսելում մեկնարկած ՆԱՏՕ-ի անդամ պետությունների ԱԳ նախարարների հավաքի շրջանակում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանի հանդիպումը։

Դրա մեկնարկին Բլինքենը հայտարարել է, որ պատրաստվում է իր թուրք պաշտոնակցի հետ քննարկել Գազայում ստեղծված իրավիճակը, ռուս - ուկրաինական պատերազմը, ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հեռանկարները։

«Թուրքիան ՆԱՏՕ-ի արժեքավոր գործընկերն է», - ընդգծել է Բլինքենը։

«Ես վստահ եմ, որ քննարկումները շատ ազնիվ և բաց բնույթ կկրեն», - իր հերթին ընդգծել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։

XS
SM
MD
LG