Մատչելիության հղումներ

Թուրքիան մտադիր է զարգացնել հաջողությունները պաշտպանական արդյունաբերության ոլորտում․ Էրդողան


Թուրքիան մտադիր է անօդաչու թռչող սարքերի արտադրության ոլորտում ձեռք բերված հաջողությունները զարգացնել հրթիռների, նավերի, զրահատեխնիկայի, տեսախցիկների, հակաօդային պաշտպանության համակարգերի ուղղությամբ, Anadolu գործակալության փոխանցմամբ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողան Ստամբուլում՝ Innova-League Champions Awards մրցանակաբաշխության ժամանակ։

Թուրքիան այս տարվա ապրիլին շահագործման հանձնեց սեփական արտադրության առաջին ավիակիրը։ Դեսանտային ռազմանավը երկրի ռազմածովային ուժերին փոխանցելու հանդիսավոր արարողության ժամանակ Թուրքիայի նախագահն ասաց, որ այդ նավն աշխարհում առաջինն է, որը նախատեսված է հարվածային ԱԹՍ-ներ փոխադրելու համար:

Թուրքիան աշխարհում 6-րդ երկիրն է՝ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Չինաստանից, Իսրայելից, Պակիստանից և Իրանից հետո, որը ինքնուրույն ստեղծել է հարվածային ԱԹՍ և այն օգտագործել իրական պատերազմական պայմաններում:

Թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչու թռչող սարքերը Ադրբեջանը լայնորեն կիրառել է Լեռնային Ղարաբաղում։

XS
SM
MD
LG