Մատչելիության հղումներ

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանը կվերսկսի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ-ին


Ռուսաստանը հույս ունի, որ Հայաստանն ի վերջո լիովին կվերսկսի իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ), ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանի դիրքորոշումը քաջ հայտնի է. «Մենք չենք կարող ամեն ինչի շուրջ պայմանավորվել, քանի որ ՀԱՊԿ-ը մնում է ակտուալ: Բոլոր երկրները միակարծիք են այս դաշինքի հետագա ամրապնդման և զարգացման հարցում»,- ընդգծել է Պեսկովը:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավելի վաղ մեղադրել էր ՀԱՊԿ-ին 2021 թվականի մայիսին և 2022 թվականի սեպտեմբերին Բաքվի հարձակումների ժամանակ Երևանին օգնություն չցուցաբերելու համար։

XS
SM
MD
LG