Մատչելիության հղումներ

Բուրյաթիայից մոբիլիզացված զինծառայողն իր մահվան կեղծ վկայական է գնել պատերազմ չվերադառնալու համար


Զորահավաքը Ռուսաստանում, հոկտեմբեր, 2022թ.
Զորահավաքը Ռուսաստանում, հոկտեմբեր, 2022թ.

Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցելու նպատակով Բուրյաթիայից մոբիլիզացված Զորիգտո Արաբժաևն իր մահվան կեղծ վկայական է գնել, որպեսզի չվերադառնա պատերազմ։ Կեղծիքը բացահայտվել է՝ դատարանը նրան դատապարտել է 5 տարվա ազատազրկման դասալքության համար: Այս մասին հայտնում է «Սիբիր․ Ռեալիի»-ն։

Արաբժաևը մոբիլիզացվել էր 2022 նոյեմբերին։ Այս տարվա գարնանը նա արձակուրդ էր եկել, որի ավարտից հետո զորամաս չի ներկայացել։

Երբ զինվորականները նրա տուն են եկել, որդին հոր մահվան վկայական է ցույց տվել։ Հետո պարզվել է փաստաթուղթը կեղծ է։ Արաբժաևը մայիսին ձերբակալվել է։

Դատարանում նա ասել է, որ չէր ցանկանում պատերազմ վերադառնալ իր կնոջ հոգեկան վիճակի պատճառով։ Անցած տարի ավտովթարից մահացել էր իրենց ավագ որդին, ինչից երկու ամիս անց իրեն մոբիլիզացրել են։ Երբ արձակուրդ է եկել, կինն ասել է, որ ինքնասպանության կգործի, եթե վերադառնա պատերազմ, ու նա որոշել է մահվան կեղծ վկայական ձեռք բերել։

«Մեդիազոնա»-ի հաշվարկով՝ մոբիլիզացիայի մեկ տարվա ընթացքում Ռուսաստանի դատարանները զորամասերն ինքնակամ լքելու մեղադրանքով 3 հազար գործ են մուտքագրել։

XS
SM
MD
LG