Մատչելիության հղումներ

ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած աշխատակիցը մահացել է


Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տուժած ԵՊՀ աշխատակցի՝ Ահարոն Հակոբյանի կյանքը փրկել չի հաջողվել:

ԵՊՀ-ից հայտնում են, որ նրա վիճակն այսօր կտրուկ վատացել է, բուժաշխատողների կողմից սիրտ-թոքային վերակենդանացումը եղել է անարդյունավետ։

Երևանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի նկուղում նոյեմբերի 17-ին տեղի ունեցած պայթյունի պատճառների մասին քննչականը դեռ չի հայտնում։ Դեպքից կարճ ժամանակ անց, սակայն, Երևանի պետական համալսարանից հայտարարեցին՝ նախնական վարկածով պատճառը՝ հոսանքի տատանումն էր։

ԵՊՀ-ում տեղի ունեցած հրդեհից զոհվել է նաև ԵՊՀ տնտեսական բաժնի 73-ամյա աշխատակիցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG