Հայաստանը չի դիտարկում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից (ՀԱՊԿ) և Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս գալու հնարավորությունը, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը:
Նրա փոխանցմամբ, Հայաստանը մտադիր չէ նաև արծարծել Գյումրից 102-րդ ռուսական ռազմակայանի դուրսբերման հարցը։
«Այս պահին մեր օրակարգում նման թեմաներ չկան»,- ասել է փոխնախարարը: