Մատչելիության հղումներ

Երևանը հայտարարում է՝ սահմանազատման հանձնաժողովների հանդիպման պայմանավորվածություն այս պահին չկա


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև

Սահմանազատման հայկական հանձնաժողովը ղեկավարող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատությանը» հայտնեցին, որ հանձնաժողովների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն այս պահին չկա։

Նախօրեին Ադրբեջանից ուղիղ, այդ թվում՝ սահմանին բանակցելու առաջարկ հնչեց, բայց Բաքուն չէր հստակեցրել, թե որ պաշտոնյաների մասնակցությամբ։ Երևանից այսօր առավոտյան պատասխանեցին, թե առաջարկում են պետական սահմանին անցկացնել սահմանազատման հանձնաժողովների նիստը։ Այդ հանձնաժողովները ղեկավարում են Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերը։ Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևն սահմանին բանակցելու փորձ արդեն իսկ ունեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG