Մատչելիության հղումներ

Սահմանազատման հանձնաժողովի հանդիպումները կանցկացվեն ամեն անգամ սահմանի տարբեր հատվածներում


Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյան, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաև

Հայաստանի ու Ադրբեջանի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է սահմանազատման հանձնաժողովի՝ սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել յուրաքանչյուր անգամ պետական սահմանի տարբեր հատվածներում։ Այս մասին հաղորդում է Radar Armenia-ն՝ վկայակոչելով փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը:

Հուլիսի 12-ի հանդիպումը կողմերի համաձայնությամբ կազմակերպվել էր պետական սահմանի Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում: Սա երկու երկրների փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի ու Շահին Մուստաֆաևի չորրորդ հանդիպումն էր։

XS
SM
MD
LG