Ադրբեջանի կառավարությունը Ուկրաինա է ուղարկել օգնության հերթական խմբաքանակը, որը ներառում է էլեկտրական սարքավորումներ, տեղեկացրել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ, բեռը ներառում է էլեկտրական մալուխներ և լարեր, տրանսֆորմատորներ և տրանսֆորմատորային ենթակայաններ:
Ըստ հաղորդագրության՝ նախատեսվում է առաջիկայում ևս Ուկրաինա ուղարկել 7,6 մլն դոլարի բեռ։