Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովան Երևանին մեղադրել է «հակաադրբեջանական արշավների մեջ» և համոզմունք հայտնել, թե Հայաստանի իշխանությունները խուսափում են Բաքվի հետ խաղաղ պայմանագրի բանակցություններից։
«Այսօր Ադրբեջանի օրակարգում են հարաբերությունների կարգավորումը և խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Ցավոք, հանուն խաղաղության աշխատելու փոխարեն Հայաստանը դեռ փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը՝ կեղծ և անհիմն մեղադրանքներ ներկայացնելով Ադրբեջանին»,- երեքշաբթի օրը խորհրդարանի լիագումար նիստում հայտարարել է Գաֆարովան:
Նա հավելել է՝ «Երևանը շարունակում է օգտագործել բոլոր հնարավորություններն ու հարթակները հակաադրբեջանական արշավի համար»։