Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել նոյեմբերի 22-ին «Մեծ քսանյակի» վիրտուալ գագաթնաժողովին, հայտնում է «Ազատության» ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով «Ռոսիա 1» պետական հեռուստաալիքը։
Պուտինը բաց թողեց սեպտեմբերին Հնդկաստանում G20-ի առաջնորդների գլխավոր հանդիպումը:
2022 թվականի փետրվարին Ուկրաինա ներխուժումից ի վեր Ռուսաստանի նախագահն անձամբ չի մասնակցել G20-ի հանդիպմանը։ Սեպտեմբերին Նյու Դելիում Ռուսաստանը ներկայացնում էր արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Օրերս Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին, հայտարարել է, որ G20-ի առցանց կոնֆերանսին կխոսեն սեպտեմբերին Դելիում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին։
2023 թվականի մարտին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Ռուսաստանում երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են ուկրաինացի երեխաների անօրինական դեպորտացիայի մեջ։