Ռուսաստանը Նյու Դելիում «Մեծ քսանի» հավաքում նախագահ Վլադիմիր Պուտինի փոխարեն ներկայացնելու է արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը: Նա արդեն ժամանել է Նյու Դելի:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե «Մեծ յոթնյակի» երկրները ճնշում են գործադրում Հնդկաստանի վրա և փորձում են պարտադրել, որ Ուկրաինայի խնդրի վերաբերյալ իրենց տեսակետն արտահայտվի «Մեծ քսանի» ամփոփիչ հռչակագրում, ինչին դեմ են Ռուսաստանը և Չինաստանը:
Հնդկաստանի մայրաքաղաքում է նաև ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անրտոնիո Գուտերեշը: Ենթադրվում է, որ գագաթնաժողովը հյուրընկալող Հնդկաստանի վարչապետ Նարեդնդրա Մոդին ՄԱԿ-ին կդիմի բարեփոխումներ իրագործելու և աշխատանքի չափանիշները 21-րդ դարի իրողություններին հասցնելու կոչով: