Մատչելիության հղումներ

Պեսկով․ «Արևմուտքը շարունակելու է ճնշումներ բանեցնել Ռուսաստանի դեմ»


«Արևմուտքն առաջիկայում ևս շարունակելու է ճնշումներ բանեցնել Ռուսաստանի դեմ», - պետական հեռուստատեսության եթերում այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ չբացառելով անգամ երկրի տարածքում դիվերսիոն գործողությունների իրականացումը։

Ավելի վաղ Ռուսաստանի տարածքում դիվերսիաների հնարավորություն մասին խոսել էր Վլադիմիր Պուտինը։

«Նախագահն այս ամենը հենց այնպես չի ասում, չէ՞ որ նա որոշակի տեղեկատվության է տիրապետում և այդպես խոսելու որոշակի պատճառներ ունի», -հայտարարել է Պեսկովը։

XS
SM
MD
LG