Մատչելիության հղումներ

Reuters. «Ամերիկացի ընտրողների շրջանում աճում է երրորդ ուժի պահանջը»


«ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ ամերիկացի ընտրողների շրջանում մեծանում է երրորդ ուժի կողմից առաջադրված թեկնածուի պահանջը», - գրում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով վերջին շրջանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքները։

Մասնավորաբար, Gallup սոցիոլոգիական ծառայության վերջին հետազոտության արդյունքների համաձայն, հարցվածների 63 տոկոսը կողմ է արտահայտվել երրորդ ուժի ի հայտ գալու օգտին։

Նույն հետազոտության համաձայն ամերիկացի ընտրողների երկու երրորդը դժգոհ է թե՛ Դեմոկրատական, թե՛ Հանրապետական կուսակցության գործունեությունից, ինչպես նաև այդ ուժերի ամենահավանական թեկնածուներից՝ Ջո Բայդենից և Դոնալդ Թրամփից։

Reuters-ի և Ipsos հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին համատեղ հարցման համաձայն, 2024 թվականի ընտրություններում երրորդ ուժը ներկայացնող ամենահավանական թեկնածուն կարող է դառնալ ԱՄՆ 35-րդ նախագահ Ջոն Քենեդիի զարմիկը՝ Ռոբերտ Քենեդի կրստերը։

«Եթե ընտրությունները կայանային առաջիկա կիրակի և Քենեդին դրանց մասնակցեր որպես անկախ թեկնածու, նա կարող էր հավակնել ամերիկացի ընտրողների քվեների մոտ 20 տոկոսին», - պնդում են հետազոտության հեղինակները։

XS
SM
MD
LG