Մատչելիության հղումներ

The Guardian-ի գաղտնազերծած փաստաթղթերի համաձայն՝ Ռուսաստանը նպաստել է 2016-ի ընտրություններում Թրամփի հաղթանակին


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահում է Անվտանգության խորհրդի հեռավար նիստը, արխիվ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախագահում է Անվտանգության խորհրդի հեռավար նիստը, արխիվ

Բրիտանական The Guardian պարբերականը պնդում է, որ Ռուսաստանի հատուկ ծառայությունները 2016 թվականին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրությունների ընթացքում գործուն քայլեր են ձեռնարկել Դոնալդ Թրամփի հաղթանակն ապահովելու համար։

Լոնդոնյան պարբերականն անցած գիշեր հրապարակել է 2016-ի հունվարի 22-ին Կրեմլում Վլադիմիր Պուտինի նախագահությամբ կայացած Անվտանգության խորհրդի նիստի գաղտնի արձանագրությունը։ Գաղտնազերծված փաստաթղթում մասնավորաբար նշված է, որ Մոսկվան պետք է անի հնարավորը Միացյալ Նահանգների ներսում սոցիալական պայթյուն հրահրելու և դրանով երկրի ղեկավարի բանակցային դիրքերը թուլացնելու համար։ Այդ նպատակով, ըստ The Guardian-ի, ռուսական կողմը նպատակահարմար է գտել նպաստել հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակին։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի կողմից հրապարակված տեղեկանքում, որի ռուսերեն բնօրինակը բրիտանացի լրագրողների տարամադրության տակ է հայտնվել, Դոնալդ Թրամփը բնութագրվում է որպես «թերարժեքության բարդույթով տառապող հոգեպես անհավասակշիռ անձնավորություն»։ Տեղեկանքում նաև պնդում կա, որ ռուսաստանյան հատուկ ծառայությունների տրամադրության տակ են Թրամփին վարկաբեկող որոշ նյութեր, որոնք ձեռք են բերվել նրա՝ Ռուսաստանի Դաշնություն կատարած այցերի ընթացքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG