Մատչելիության հղումներ

Տաշքենդում հանդիպել են Թուրքիայի և Իրանի նախագահները


Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսի և Ռեջեփ Էրդողան, արխիվ
Իրանի և Թուրքիայի նախագահներ Էբրահիմ Ռաիսի և Ռեջեփ Էրդողան, արխիվ

Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակում, կայացել է Թուրքիայի և Իրանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի և Էբրահիմ Ռաիսիի հանդիպումը։

Քննարկվել է Գազայի հատվածի իրավիճակը։ Էրդողանն ասել է, որ Թուրքիան պատրաստ է երաշխավորի դեր ստանձնել Գազայի հատվածում Իսրայելի ու պաղեստինցիների միջև ճգնաժամը լուծելու համար։

XS
SM
MD
LG