Մատչելիության հղումներ

Իսրայելի բանակը հաղորդում է Գազայում «Համաս»-ի ղեկավարած խորհրդարանի, կառավարության շենքերը գրավելու մասին


Գազան՝ մարտական գործողությունների թատերաբեմ, 14-ը նոյեմբերի, 2023թ.
Գազան՝ մարտական գործողությունների թատերաբեմ, 14-ը նոյեմբերի, 2023թ.

Իսրայելական բանակն այսօր հայտարարել է, թե գրավել է Գազա քաղաքում «Համաս»-ի ղեկավարած խորհրդարանը, կառավարության շենքը և պաշտոնական այլ շինություններ:

«Համաս»-ի և Իսրայելի միջև արդեն վեց շաբաթ շարունակվող մարտերի պատճառով ևս 200 հազար պաղեստինցի է անցած տասն օրում Գազայի հատվածի հարավ տեղափոխվել, հայտարարել է ՄԱԿ-ը։ Ընդհանուր առմամբ, պատերազմի մեկնարկից՝ հոկտեմբերի 7-ից, Գազայի հատվածում ապրող 2,3 միլիոն բնակչության երկու երրորդը դարձել է փախստական։

Միացյալ Նահանգների նախագահը երեկ հորդորել է Իսրայելին ապահովել «Աշ-Շիֆա» հիվանդանոցի անվտանգությունը, որը վերջին օրերին հայտնվել է ռազմական գործողությունների էպիկենտրոնում։

Իսրայելական կողմը պնդում է, թե հիվանդանոցը ռազմադաշտի է վերածել «Համաս»-ը, որը Միացյալ Նահնագների և Եվրամիության կողմից դասված է ահաբեկչական խմբավորումների շարքում։

XS
SM
MD
LG