Մատչելիության հղումներ

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունները «կարող են սկսվել առաջիկա ամիսներին»


Երևանը ձգտում է կարճ ժամանակում հասնել ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բանակցությունների մեկնարկին։

Փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը, պատասխանելով «Ազատության» հարցին, այսօր ասաց՝ կարծում է՝ դրանք կսկսեն առաջիկա ամիսներին։

Բրյուսելն երեկ առաջարկեց ակտիվացնել Հայաստանի հետ վիզաների ազատականացման շուրջ քննարկումները:

Փոխարտգործնախարարը դրական է համարում, որ գործընթացի մեկնարկին դեմ չի եղել ԵՄ անդամ որևէ երկիր:

«Բարդ էր ապահովել այդ կոնսենսուսը բոլոր երկրների մեջ, բայց շատ դրական զարգացում էր», - ասաց փոխարտգործնախարարը:

Վիզաների ազատականացմանը նախորդող երկխոսությունը տարիներ շարունակ չի մեկնարկել ԵՄ անդամ մեկ կամ երկու երկրի պատճառով, որոնց անունները չեն բացահայտում կողմերը։

Թե ինչ է փոխվել այս ընթացքում, որ այդ երկրները դեմ չեն գործընթացի մեկնարկին, ոչ Երևանը, ոչ էլ Եվրամիությունը չեն պարզաբանում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG