Մատչելիության հղումներ

Ասոցացման համաձայնագրին հասնելու համար Երևանը պետք է երկու խնդիր լուծի․ փորձագետ


Բրյուսելը շատ հետաքրքիր ձևով է նայում Հայաստանին և Հայաստանի քայլերին, որովհետև հասկանում է, որ հայերն իրենք են տեսնում՝ Ռուսաստանի կողմից անվտանգության երաշխիքներն այնքան էլ ուժեղ չեն, «Ազատության» հետ զրույցում ասաց Ազատ Եվրոպա Ազատություն ռադիոկայանի եվրոպական հարցերով փորձագետ Ռիկարդ Յոզվիակը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը կարո՞ղ է հասնել ԵՄ-ի հետ իր ներկայիս կապերի ընդարձակմանը՝ ավելի լայն և խորը մակարդակի հարաբերությունների հաստատմանը, ինչպիսին ունեին Վրաստանը, Մոլդովան և Ուկրաինան, որը կոչվում է Ասոցացման համաձայնագիր և որը Հայաստանը մերժեց 2013 թվականին։

Ըստ փորձագետի՝ ԵՄ-ում դիտարկում են տարբերակներ, օրինակ, Հայաստանին ավելի շատ գումար հատկացնելու, գուցե նույնիսկ ռազմական օգնության ցուցաբերելու տարբերակներ, չի բացառվում, որ դիտարկվում են նաև վիզային ռեժիմի ազատականացմանը գնալու հնարավորությունը, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի՝ մի փոքր արդիականացման հնարավորությունը, այն է՝ շարժվելով դեպի Ասոցացման համաձայնագիր։

Բայց, Յոզվյակի համոզմամբ, այստեղ երկու խնդիր կա, որ պետք է հենց Հայաստանը լուծի՝ մեկը ՀՀ անդամակցությունն է Եվրասիական տնտեսական միությանը, մյուսը՝ ՀԱՊԿ-ին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև․

XS
SM
MD
LG