Այսօր Վիլնյուսում Ասոցացման համաձայնագիրը չստորագրելը, Պարույր Հայրիկյանի կարծիքով, մեծագույն ստորությունն էր, որ կարող էր արվել հայ մարդու դեմ։ Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում Ազգային ինքնորոշում միավորման (ԱԻՄ) առաջնորդը հայտարարեց, որ Սերժ Սարգսյանը պարզապես հրաժարվեց հայ ժողովրդի առաջընթացի հնարավորությունից։
«Ես ուզում եմ ասեմ, որ կատարվեց մի խայտառակ ընտրություն, ամեն տեսակետից կատարվեց բացասական մի բան։ 28 երկրներ միավորող, 60 տարվա պատմություն ունեցող Եվրոպական միությանը, միություն, որը նաև ճգնաժամեր է տեսել ու կարողացել է դրանք հաղթահարել, հակադրվեց երեք դիկտատորների դաշինքը։ Վաղը մեր որդիները պիտի ասեն՝ չենք հասկանում, մեր հայրերը կույր էին, գիժ էին, թե այդ աստիճանի ծախված, որ 28 երկրների համագործակցություն մեզ առանջնորդելու փոխարեն մեզ տարան երեք խղճուկ դիկտատորների դաշինք»,- ասաց Հայրիկյանը։
Պարույր Հայրիկյանի կազմակերպած ցույցը մի քանի րոպե ուշ մեկնարկեց. Հայրիկյանը հայտարարեց, որ ոստիկանություն է տարվել այն մեքենան, որտեղ գտնվում էին Մաքսային միության դեմ կոչերով իրենց պաստառները, մոտ 10 րոպեից մեքենան մուտք գործեց հրապարակ, հանրահավաքը մեկնարկեց։
Նախագահի նախկին թեկնածուն հայտարարեց, որ եթե նույնիսկ ռուսական կողմից ճնշումներ են եղել, ապա այդ ամենի մասին պետք էր հրապարակային խոսել, պետք է ժողովուրդը իմանար ինչու է Հայաստանը ընտրում Մաքսային միությունը, այլ ոչ Եվրամիությունը։
«Ազատության» հետ զրույցում Հայրիկյանը ասաց, որ Եվրամիության և Հայաստանի միջև այսօր ընդունված հայտարարությունը ապացուցում է, որ Հայաստանում դեռ լավ են աշխատում ԿԳԲ-ի գործակալները, և այժմ իրենց նպատակը մեկն է՝ ազատագրել Հայաստանը և միավորվել Եվրոպայի հետ։
«Դա հռչակագիր կոչել չի կարելի, հայերենում այդպիսի բառ չկա, բայց կարելի է կոչել «տխրակագիր»... դա խայտառակություն է, նման է այն բանին, որ հարսանիքից առաջ հարսը հայտարարի, որ ինքը հասարակաց տան հաճախորդ է եղել երկար տարիներ, հետո հարսանիքի ժամանակ մարդիկ հավաքվեն, և ասի՝ գիտեք, նոր իրավիճակ է ստեղծվել, մեր հարսը նախընտրում է հասարակաց տունը, դրա համար հարսանիքը չի կայանա։ Մոտավորապես այդ տպավորությունը ստացա»,- ասաց նա։
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցողները հիմնականում կոչ էին անում դուրս գալ Մաքսային միությանը անդամակցելու դեմ։ «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանի խոսքով՝ հատուկ նախաձեռնություն է ստեղծվել, որը դեկտեմբերի 2-ին՝ Վլադիմիր Պուտինի այցի օրը, բողոքի ակցիա է նախատեսում Երևանի կենտրոնում։
Հանրահավաքին ավարտին Հայրիկյանը մասնակիցների անունից հայտարարություն հնչեցրեց.- «Հայաստանը Մաքսային միության մաս դարձնելու Կրեմլում ազդարարաված նպատակը վտանգում է Հայաստանի ինքնիշխանությունը, ոտնահարում է մեր իրավունքներն ու մեր արժանապատվությունը և մեզ վերստին դարձնում ռուսական կայսրության ճորտեր։ Մեր հայրենիքին սպառնացող այս վտանգը կանխելու համար մենք ոչ ենք ասում մեզ պարտադրվող բռնի միությանը։ Նոյեմբերի 29-ի հանրահավաքի մասնակիցների անունից պահանջում ենք հավատարիմ մնալ 90-ական թվականներից Հայաստանի որդեգրած եվրոպական կողմնորոշմանը, հարգել ՀՀ սահմանադրությունը, 1991 թվականի հայ ժողովրդի ազատ և անկախ ապրելու որոշումը և մերժել երեք դիկտատորների դաշինքի անդամ դառնալու պարտադրանքը»։
Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա դեկտեմբերի 6-ին։