Մատչելիության հղումներ

Հայկ Մամիջանյանը հրավիրվել է ՔԿ հարցաքննության իր հայտարարությունների համար


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը Քննչական կոմիտեից հարցաքննության կանչվելու ծանուցագիր է ստացել։

Իր արած գրառման մեջ Մամիջանյանը նշել է, որ հարցաքննության է կանչվել ՔՕ 330-րդ հոդվածի (Բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելը) 1-ին մասի հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթով:

Վարույթի նախաձեռնման հիմքում, նրա ներկայացմամբ, դրվել են սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովում ճեպազրույցի և ելույթի ժամանակ արտահայտած խոսքերը։

Պատգամավորը, մասնավորապես, լրագրողների հետ զրույցում ասել էր. - «Երևանը փոխվելու է մեր բոլորի՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»։

Իսկ հարցին, թե արդյոք այս հայտարարությունը չի դիտարկվի բռնության կոչ, նա պատասխանել էր․ - «Եթե Փաշինյանն անմտություն անի և նորից, ինչպես անցած տարվա հունիսին, խաղաղ ցուցարարների նկատմամբ կիրառի հատուկ միջոցներ, այսինքն՝ կրակ բացի, մեկնաբանությունները թողնում եմ ձեզ, բայց ես վստահ եմ, որ հայրենիքի գոյությունը, ապագան արժանի է ցանկացած զոհողության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG