Մատչելիության հղումներ

«Սա Հոկտեմբերի 27-ը չէ». «Երևանն արյունով վերցնելու մասին խոսողներին» Փաշինյանը հորդորեց բախտը չփորձել


«Խորհուրդ կտամ էդ կրակելուց խոսողներին, էդ արյունով Երևանը վերցնելու մասին խոսողներին բառապաշարի վերանայում անել և սեփական բախտը չփորձել։ Սա ձեր ու ձեր կնքահայրերի համար 1999 թիվը չէ, սա առավել ևս հոկտեմբերը չէ, և առավել ևս 27-ը չէ», - այսօր «Քաղաքացիական պայմանագրի»՝ Երևանի ավագանու ընտրությունների ամփոփիչ քարոզարշավին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ապա հավելեց. - «Դե մի հատ բախտներդ փորձեք, ու ձեզ սպասվում է ասֆալտի հարուստ դիետա, էնքան բախտներդ փորձեք, էնքան ասֆալտ ու բորդյուր լիզեք, որ Երևանի սանմաքրման հինգամյակը մի շաբաթում կատարենք ու գերակատարենք»։

Նիկոլ Փաշինյանը չկոնկրետացրեց, թե ում են ուղղված իր այս հայտարարությունները։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը օրերս լրագրողների հետ զրույցում ասել էր. - «Երևանը փոխվելու է մեր բոլորի՝ իմ, ձեր, դրսում կանգնած քաղաքացիների, հայրենասերների քրտինքով, և եթե Փաշինյանն անմտություն անի՝ նաև արյամբ»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG