Մատչելիության հղումներ

Հարվածներ Օդեսային, կան վիրավորներ


Ավիահարվածից ավերակների վերածված շենք Օդեսայում, 7-ը հուլիսի, 2022թ․
Ավիահարվածից ավերակների վերածված շենք Օդեսայում, 7-ը հուլիսի, 2022թ․

Այս գիշեր ռուսական զորքերն անօդաչու թռչող սարքերով ու հրթիռներով հարվածել են Օդեսային, առնվազն 8 մարդ վիրավորվել է, հաղորդել է շրջանի վարչական ղեկավարը։

Հարձակման հետևանքով վնասվել է նաև Արվեստի թանգարանի՝124-ամյա շենքը, որը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության ցանկում։ Տուժել են նաև բնակելի շենքեր։

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հաղորդում է, թե հաջողվել է խոցել իրանական 22 անօդաչուներից 15-ը։

Ռուսաստանը սաստկացրել է ուկրաինական նավահանգիստների, ներառյալ Օդեսայի ռմբակոծությունները հուլիսից, երբ Մոսկվան դուրս եկավ գործարքից, որը հնարավորություն էր տալիս ուկրաինական հացահատիկը արտահանել սովի սպառնալիքի տակ գտնվող բազմաթիվ երկրներ:

XS
SM
MD
LG