ԱՄՆ Սենատը քվեարկությամբ հաստատել է Մարկ Լիբբիի թեկնածությունը Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հաղորդվում է ամերիկյան կողմը։
Այս տարվա հուլիսին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժովն էր հավանություն տվել Բայդենի կողմից առաջադրված Լիբբիի թեկնածությանը։
Ներկայիս դեսպան Էրլ Լիցենբերգերի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022 թվականի հուլիսին և արդեն մեկ տարուց ավելի է այս պաշտոնը թափուր էր։
Լիբբին երկարամյա դիվանագետ է, աշխատել է Բրյուսելում որպես Եվրամիությունում ԱՄՆ առաքելության ղեկավարի օգնական և գործերի ժամանակավոր հավատարմատար, խորհրդական է եղել նաև Վարշավայի, Նասաուի, Նիկոսիայի և Բաղդադի ամերիկյան դեսպանություններում, բարձր պաշտոններ է զբաղեցրել ԱՄՆ պետքարտուղարությունում։ Նա առաջին անգամ է նշանակվում դեսպանի պաշտոնում։
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում հունիսին կայացած լսումների ժամանակ, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նա հայտարարել էր՝ «հաստատվելու դեպքում կշարունակեմ ԱՄՆ ջանքերն՝ ուղղված խաղաղության համաձայնությանը»։