«Մոսկվայի և Պեկինի հարաբերությունները փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված ռազմավարական համագործակցության վառ օրինակ են», - այսօր Մոսկվայում, Չինաստանի Կենտրոնական ռազմական խորհրդի փոխնախագահ Չժան Յուսյայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
«Ի տարբերություն Արևմուտքի ագրեսիվ պետությունների՝ մենք ռազմական դաշինք չենք ստեղծում», - հավելել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։