Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով ժամանել է Պեկին։
Ըստ Ռուսաստանի ռազմական գերատեսչության՝ Շոյգուն կմասնակցի Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին։
Ֆորումին մասնակցում են Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչներ, պաշտպանության նախարարներ և առաջատար փորձագետներ:
Պեկին Սյանշան ֆորումը, որը կազմակերպվել է Չինաստանի ռազմական գիտության ասոցիացիայի և Չինաստանի միջազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից, բարձր մակարդակի հեղինակավոր միջազգային միջոցառում է: Չինաստանում անցկացվում է 2006 թվականից։
Պեկինում են նաև Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները։