Մատչելիության հղումներ

Մոսկվան հետախուզում է հայտարարել Պուտինին ձերբակալելու օրդեր տված ՄՔԴ դատավոր Գոդինեսի նկատմամբ


Մոսկվան հետախուզում է հայտարարել Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Սերխիո Գոդինեսի նկատմամբ, ով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով երկրի Ներքին գործերի նախարարությունը։

«Գոդինես Սերխիո Խերարդո Ուգալդե. հետախուզվում է Քրեական օրենսգրքի հոդվածով»,- ասվում է ՆԳՆ հետախուզման տվյալների բազայում՝ առանց այլ մանրամասների։

Հաագայի միջազգային քրեական դատարանը մարտի 17-ին Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու միջազգային օրդեր է տվել։ Նրանք կասկածվում են «բնակչության, այդ թվում՝ երեխաների անօրինական տեղահանության, պատերազմական հանցագործություններին մասնակցելու մեջ»։

Տեղեկացնելով, որ մարտի 20-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի և դատարանի մի շարք դատավորների նկատմամբ՝ համարելով, որ «նրանց գործողություններն ակնհայտորեն անօրինական են, քանի որ Պուտինի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքեր չկան»՝ ՏԱՍՍ-ը, վկայակոչելով միջազգային կոնվենցիան, շեշտում է՝ «պետությունների ղեկավարներն օգտվում են օտարերկրյա պետությունների իրավասության նկատմամբ բացարձակ անձեռնմխելիությունից»:

XS
SM
MD
LG