Մատչելիության հղումներ

Կրեմլը չի մեկնաբանում ՌԴ նախագահի առաջիկա ընտրությանը մասնակցելու Պուտինի որոշման մասին տեղեկությունը


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտին և Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը չի մեկնաբանում Reuters-ի տեղեկությունը, թե Վլադիմիր Պուտինը որոշել է մասնակցել Ռուսաստանի առաջիկա նախագահական ընտրություններին։

«Ընտրությունների օրը դեռ նշանակված չէ», - արձագանքել է Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

Ըստ օրենքի, քվեարկության օրը պետք է որոշի Դաշնության խորհուրդը՝ դեկտեմբերի առաջին կեսին, ենթադրաբար դրանք տեղի կունենան մարտի 17-ին։

Reuters-ի աղբյուրները պնդում են, որ Պուտինի առաջադրման մասին արդեն հայտնի է Կրեմլում, և այժմ նրա խորհրդականները նախընտրական արշավի պլան են պատրաստում։

Եթե Պուտինն առաջադրվի և հաղթի, դա կլինի նրա նախագահության հինգերորդ ժամկետը՝ հնարավորություն տալով իշխանավարել մինչև 2030 թվականը։ Ինչպես նշում է Reuters-ը, Պուտինն արդեն ավելի երկար է ղեկավարել երկիրը, քան որևէ մեկը վերջին հարյուր տարում` բացառությամբ Իոսիֆ Ստալինի»։

XS
SM
MD
LG