Մատչելիության հղումներ

Շուշիի տան բանալիները գրպանում՝ Ստեփանակերտից մինչև Գյումրի


44-օրյա պատերազմից հետո Արմեն Սարգսյանն ու Մարիամ Շեկյանը չորս երեխաների հետ գրավված Շուշիում են թողել ամեն ինչ ու հաստատվել Ստեփանակերտում, որտեղ շուտով բնակարան էին ստանալու։ Շուշիի տան բանալին Մարիամը որպես հուշ էր պահում, մի օր իր տան դուռը բացելու հույսը չէր կորցնում, բայց դա էլ Ստեփանակերտի վարձով տանն է թողել։ Իրենց հետ միայն փաստաթղթերն են հասցրել վերցնել։

3 օր ճանապարհ են եկել։ Մինչև ճանապարհ ընկնելը զինվորական ամուսնու փաստաթղթերն ու հագուստն են ոչնչացրել։ Հասել են Գորիս, հետո տեղափոխվել են Գյումրի։ Արդեն 2 շաբաթ է՝ ընտանիքն ապրում է Թորոս գյուղում՝ «Կարիտաս» բարեգործական կազմակերպության ճամբարում։ Ասում է՝ տեսած դժվարություններից հետո տեղահանված արցախցիների համար ամեն պայման ստեղծել են։

Մարիամը բազմաթիվ տեղահանվածների նման Արցախ վերադառնալու ցանկություն ունի, բայց այլևս չի հավատում ռուս խաղաղապահներին, որոնք պետք է պահպանեին Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգությունը։ Պատմում է, թե շրջափակման 10 ամիսների ընթացքում ռուս խաղաղապահները ոչ թե անվտանգության հարցերով էին զբաղվում, որ իրենց վերահսկողության տակ գտնվող Լաչինի միջանցքը բացվի, այլ փող էին աշխատում սովի մատնված արցախցիների հաշվին՝ բարձր գներով սնունդ ու ծխախոտ վաճառում։

Մանրամասները՝ «Ազատության» տեսանյութում.

XS
SM
MD
LG