Մատչելիության հղումներ

Դեկտեմբերին կորոշվի ՌԴ նախագահական ընտությունների օրը


Բռնակցված Ղրիմից Դաշնային խորհուրդ ընտրված Օլգա Կովիտիդին
Բռնակցված Ղրիմից Դաշնային խորհուրդ ընտրված Օլգա Կովիտիդին

Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը՝ Դաշնային խորհուրդը դեկտեմբերին պետք է որոշի նախագահական ընտրությունների օրը։

«Ռուսաստանի պետական համակարգը կայուն է։ Օրենսդրական դաշտը պատրաստ է»,- անդրադառնալով խնդրին, հայտարարել է բռնակցված Ղրիմից սենատոր ընտրված Օլգա Կովիտիդին: Նա չի բացառել այլ պետությունների կողմից ընտրական գործընթացին միջամտելու փորձերը։

«Զարմանալի է: Ռուսաստանում նախագահական ընտրությունները դեռ չեն սկսվել, իսկ արտերկրի հակառակորդներն արդեն համաձայն չեն դրանց հետ: Ռուսաստանի դեմ մղվող այս մտավոր պատերազմը չի կարելի թերագնահատել», - հայտարարել է սենատորը:

ՌԴ նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենան 2024 թվականի մարտին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG