Մատչելիության հղումներ

Սեֆիլյանն «ահաբեկչության գործի» շրջանակում հարցաքննվել է ԱԱԾ-ում


Ազգային ժողովրդարական բևեռի առաջնորդներից Ժիրայր Սեֆիլյանն, «Ազատության» հարցին ի պատասխան, տեղեկացրեց, որ «ահաբեկչության գործի» շրջանակում որպես վկա այսօր Ազգային անվտանգության ծառայությունում (ԱԱԾ) հարցաքննվել է։

Նա հերքեց Բևեռի մասնակցությունն այդ գործին։

Սեֆիլյանն ասաց, որ կալանավորվածներից երկուսին ճանաչում է, բևեռական չեն, բայց վերջին շրջանում շփումներ են ունեցել իրենց հետ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման շուրջ։

Սեֆիլյանը չի կարծում, թե նրանք իսկապես փորձել են ահաբեկչություն կատարել։

Նոյեմբերի 2-ին ԱԱԾ-ն հաղորդեց, որ ահաբեկչության նախապատրաստություն է բացահայտել։

Ըստ իրավապահների՝ խմբի արդեն կալանավորված հինգ և ինքնությունը չպարզված այլ անձինք ծրագրել են կազմալուծել իշխանության գործունեությունը՝ նախապատրաստելով պայթյուն և հանրության համար վտանգավոր արարք։ Թե կոնկրետ ինչ, Ազգային անվտանգության ծառայությունը չի հրապարակում։

Ահաբեկիչները, ըստ իրավապահների, պետք է զավթեին պետական նշանակության և այլ շինություններ՝ սպանելով քաղաքացիական անձի։ Թե ով էր թիրախում, ևս չի հստակեցվում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG