Միջազգային մամուլում Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի վերջին՝ սեպտեմբերի 19-ի ռազմական հարձակման մասին սեպտեմբերին 800 հրապարակում է եղել, հոկտեմբերին՝ 1000, X-ի իր էջում գրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:
«Կենսական է սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ռազմական հարձակման և դրա հետևանքով էթնիկ զտումների մասին օբյեկտիվ լուսաբանումը մամուլում», - նշել է Բադալյանը։