Մատչելիության հղումներ

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն այլընտրանք չունի. Բայրամով


«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումն ու խաղաղությունն այլընտրանք չունեն»,- ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ այսօր Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բաերբոքի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։

Բայրամովը նշել է, հայկական կողմը դեռևս չի արձագանքել Ադրբեջանի վերջին առաջարկներին։

Գերմանիայի ԱԳ նախարարն էլ նշել է. - «Ես հստակ ասել եմ, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածքն է, և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը միշտ պաշտպանվել է Գերմանիայի կողմից»։

«Ես հանդիպել եմ Ղարաբաղից տեղափոխված մարդկանց հետ: Կարծում եմ, որ արտաքին քաղաքականությունը չպետք է բաղկացած լինի միայն դիվանագետների հանդիպումից: Մենք պետք է հանդիպենք հասարակ մարդկանց հետ, իմանանք նրանց պատմությունը»,- ասել է Բերբոքը:

Ասուլիսին նախորդած հանդիպմանը Ադրբեջանի և Գերմանիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը տարածաշրջանում, ինչպես նաև երկկողմ և բազմակողմ հարաբերությունները:

Այսօր ավելի վաղ տեղի է ունեցել Գերմանիայի արտգործնախարարի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ:

Բերբոքը Ադրբեջան է մեկնել Հայաստանից: Երեկ նա հանդիպումներ է ունեցել Հայաստանի վարչապետի և արտաքին գործերի նախարարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG