Մատչելիության հղումներ

Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին Բաքվից ստացած առաջարկներին


Երևանը դեռ չի պատասխանել սեպտեմբերին՝ Արցախի վրա ադրբեջանական հարձակումից առաջ Բաքվից ստացված առաջարկներին, «Ազատությանը» հայտնեց Արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները հոկտեմբերին Թեհրանում էին ոչ պաշտոնական շփում ունեցել: Իսկ երկու երկրների ղեկավարների մակարդակով անցած ամիս նախատեսված հանդիպումները չկայացան: Նախ հոկտեմբերի սկզբին Ադրբեջանի նախագահը հրաժարվեց Գրանադայի բանակցություններին մեկնել, իսկ հետո էլ պարզ դարձավ, որ չի կայանա նաև ամսվա վերջին Բրյուսելում նախատեսված Միշել-Փաշինյան- Ալիև հանդիպումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG