Մատչելիության հղումներ

Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ, «Յանս»-ի տնօրենի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է


Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անվտանգության ծառայության նախկին պետ Վաչագան Ղազարյանի, նրա կնոջ՝ Ռուզաննա Բեգլարյանի և «Յանս» ռեստորանային համալիրի տնօրեն Սերգեյ Կարապետյանի նկատմամբ «Յանս»-ի գործով քրեական հետապնդումը դադարեցվել է, «Ազատությանը» փոխանցեցին Ազգային անվտանգության ծառայությունից (ԱԱԾ):

Թե ինչ հիմքով է քրեական հետապնդումը դադարեցվել, իրավապահ կառույցից դեռ չեն մանրամասնում:

ՀՀ երրորդ նախագահի անվտանգության նախկին պետը, վերջինիս կինն ու նրանց պատկանող «Յանս» ռեստորանային համալիրի տնօրենը մեղադրվում էին բռնություն գործադրելու սպառնալիքներով առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել էր բացակայելու արգելքը:

Երեք մեղադրյալներն էլ իրենց առաջադրված մեղադրանքը չէին ընդունում: Քրեական գործը հարուցվել էր «Յանս» ռեստորանային համալիրի նախկին հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանի հաղորդման հիման վրա:

XS
SM
MD
LG