Մատչելիության հղումներ

Պուտինն առաջարկում է Փաշինյանին և Ալիևին բանակցություններ անցկացնել Մոսկվայում


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է օգնել Հայաստանին և Ադրբեջանին խաղաղ համաձայնագիր կնքելու հարցում և առաջարկել է բանակցություններն անցկացնել Մոսկվայում։

Կրեմլի ղեկավարն այս մասին խոսել է Բիշքեկում՝ ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստի ընթացքում։

Ռուսաստանի նախագահի խոսքով՝ բանակցություններ կարող են տեղի ունենալ ցանկացած ձևաչափով։

«Սկզբի համար, եթե պետք լինի, Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների և փորձագետների ձևաչափով, և, իհարկե, մենք կնպաստենք որպեսզի այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն այդ երկրների ղեկավարները»,- ընդգծել է Պուտինը՝ միաժամանակ հավելել, որ ընտրությունը միշտ համապատասխան երկրինն է, իսկ Մոսկվան իր կողմից պատրաստ է «անհրաժեշտ պայմաններ ստեղծել»։

ԱՊՀ անդամ պետությունների ղեկավարների խորհրդի նիստը Ղրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկել է այսօր, Հայաստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել այդ հավաքին, որին ներկա են Ղրղըզստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի,Ղազախստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի առաջնորդները։

XS
SM
MD
LG