Հայաստանի արտգործնախարարությունը միտումնավոր մոլորեցնում է միջազգային հանրությանը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակ Այխան Հաջիզադեն՝ արձագանքելով Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանի՝ X-ի երեկվա գրառմանը։
Բադալյանը X-ի իր էջում, վկայակոչելով Քննչական կոմիտեի տվյալները, մասնավորապես գրել է, որ սեպտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի իրականացրած լայնածավալ ռազմական հարձակման հետևանքով 14 մարդ խոշտանգվել է, 64-ը մահացել է Լեռնային Ղարաբաղից տեղափոխվելիս։
«200-ից ավել մարդ սպանվել է, այդ թվում՝ 9 քաղաքացիական անձ, 3 երեխա: 300-ից ավելին վիրավորվել են, այդ թվում՝ 231 զինծառայող և 80 խաղաղ բնակիչ», - գրել է Բադալյանը։
Հաջիզադեն սա «հերթական կեղծիք» է որակել։