Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին երեկ այցելել է Արարատի մարզ։
Ըստ մարզպետարանի ֆեյսբուքյան էջի՝ դեսպանը եղել է Արարատի մարզի Շահումյանի Ա. Համբարձումյանի անվան միջնակարգ դպրոցում, քննարկել ֆրանսերենի ուսուցման հետ կապված մի շարք հարցեր:
Մարզպետարանից հաղորդում են, որ դեսպանը նաև հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված և իրենց կրթությունը վերոնշյալ ուսումնական հաստատությունում շարունակող դպրոցականների հետ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն էլ օրերս այցելել էր Սյունիքի մարզ։