Չինաստան այցի շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 30-ին մասնակցել է Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը և լիագումար նիստին, հայտնում են ՊՆ-ից։
Բացի այդ, նախարարն այսօր հանդիպում է ունեցել ՉԺՀ կենտրոնական ռազմական խորհրդի նախագահի տեղակալ, ՉԺՀ կոմունիստական կուսակցության քաղաքական բյուրոյի անդամ, գեներալ-գնդապետ Խը Ուեյդոնի հետ:
Քննարկվել են պաշտպանության բնագավառում համագործակցությանը և դրա զարգացման հնարավորություններին առնչվող մի շարք հարցեր։
Երկուստեք ընդգծվել է մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման մեծ ներուժը։