Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը աշխատանքային այցով գտնվում է Չինաստանում՝ մասնակցելու Պեկինի Սյանշանի 10-րդ համաժողովին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։
Այցի շրջանակներում նախատեսված են նախարարի հանդիպումները Չինաստանի ռազմական ղեկավարության հետ, հանդիպումներում նախատեսվում է քննարկել ռազմական, ռազմատեխնիկական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները, ասված է հաղորդագրության մեջ։
Չինաստան է մեկնել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։