Մատչելիության հղումներ

Մախաչկալայի օդանավակայնը վերսկսել է աշխատանքը


Դաղստանի մայրաքաղաք Մախաչկալայի միջազգային օդանավակայանը, որ նախօրեին զանգվածային անկարգությունների թատերաբեմ էր դարձել, վերսկսել է աշխատանքը։ Այս մասին օրվա երկրորդ կեսին տեղեկացրել է Քաղաքացիական ավիացիայի դաշնային գործակալությունը՝ «Ռոսավիացիան»։

Գերատեսչության փոխանցմամբ, սակայն, մոտակա օրերին Թել Ավիվից Մախաչկալա, ինչպես նաև Մինվոդի ուղևորվող օդանավերը վայրէջք կկատարեն ռուսաստանյան այլ օդանավակայաններում։ Հյուսիսային Կովկասի խոշորագույն օդանավակայաններից մեկում զանգվածային անկարգությունները ծագել էին կիրակի երեկոյան։

Մի քանի հարյուր տեղացի երիտասարդներ մուտք էին գործել օդանավակայանի հատուկ հսկվող տարածք, այդ թվում՝ թռիչքուղի՝ փորձելով կանխել Թել Ավիվից-Մախաչկալա կանոնավոր չվերթ կատարող օդանավի վայրեջքը։

XS
SM
MD
LG