«Ռուսաստանի նախագահն այսօր երեկոյան մեծ խորհրդակցություն կանցկացնի՝ նվիրված նախօրեին, Մախաչկալայի միջազգային օդանավակայանում տեղի ունեցած իրադարձություններին», - լրագրողների հետ զրույցում այսօր տեղեկացրել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։
«Ներկայացուցչական մեծ խորհրդակցության ընթացքում դրա մասնակիցները կքննարկեն այն փորձերը, որ ձեռնարկում է Արևմուտքը՝ նպատակ ունենալով մերձավորարևելյան իրադարձություններն օգտագործելով պառակտել ռուսաստանյան հանրությունը», - նշել է Պեսկովը։
Կրեմլի մամուլի ծառայության տեղեկություններով՝ խորհրդակցությանը մասնակցելու են ուժային կառույցների և հատուկ ծառայությունների ղեկավարները, Ռուսաստանի գլխավոր դատախազն ու ԱԳ նախարարը, Դաշնության խորհրդի և Պետդումայի նախագահները։