Մատչելիության հղումներ

Սերգեյ Սմբատյանն արդարացվեց. փաստաբան


Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանն արդարացվեց: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Սմբատյանների փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«ՀՀ գլխավոր դատախազության դատախազի որոշմամբ դադարեցվել է Սերգեյ Սմբատյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը` մեղսագրվող արարքը նրա կողմից կատարված չլինելու հիմքով», - գրել է Վարոսյանը։

Սերգեյ Սմբատյանին ու նրա հորը՝ Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանին, մեղադրանք էր ներկայացվել առանձնապես խոշոր չափերի խարդախության համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG