Վրաստանի նախկին նախագահ Մեխեիլ Սաակաշվիլին պնդում է, որ «Ռուսաստանից Վրաստան դիվերսանտների խումբ է ներթափանցել»:
«Իմ ունեցած տեղեկություններով՝ Վրաստան ներթափանցած այդ ռուսական դիվերսիոն խումբը շատ վատ մտադրություններ ունի։ Նրանք զինված են, կառավարվում են Ռուսաստանի բանակի Գլխավոր վարչության կողմից», - այսօր Թբիլիսիի քաղաքային դատարանում կայացած հերթական դատական նիստի ժամանակ հայտարարել է Սաակաշվիլին։
«Վիվամեդ» բժշկական կենտրոնից հեռավար կարգով դատավարությանը մասնակցող Վրաստանի երրորդ նախագահի խոսքով՝ նման իրավիճակում անհրաժեշտ է ջանքերի համակարգում՝ «եվրոպացի գործընկերների, քաղաքացիական հասարակության և մեր ժողովրդի հետ»։